Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախում ավարտվեց քվեարկությունը. ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը

Արցախում ավարտվեց քվեարկությունը. ժամը 20:00-ին փակվել են բոլոր 
ընտրատեղամասերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ ընտրությունների անցկացման նպատակով Ստեփանակերտում եւ Երեւանում գտնվող բոլոր ընտրական տեղամասերը երեկոյան ժամը 20:00-ին փակվել են: Համաձայն ԿԸՀ-ի հրապարակած վերջին տվյալների, ընտրություններին քաղաքացիների մասնակցության մակարդակը բավական բարձր է եղել: Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ավելի քան 61 տոկոսը: Նախատեսվում է, որը քիչ անց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հանդես կգա հայտարարությամբ եւ կներկայացնի թարմ տվյալներ քաղաքացիների մասնակցության եւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին կարող էին մասնակցել ԼՂՀ 101.653 քաղաքացիներ: Արցախում անցկացվող ընտրություններին հետեւելու նպատակով Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

6-րդ գումարման ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցկացվում են ԼՂՀ Սահմանադրության եւ այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի հիման վրա: Այս ընտրություններին մասնակցում են մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 եւ համամասնական ընտրակարգով 7 կուսակցությունների 164 թեկնածուներ: Խորհրդարանում մանդատի համար պայքարում են «Ազատ հայրենք» «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Խաղաղություն եւ զարգացում», «Շարժում-88» եւ «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցությունները:

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում առաջին անգամ ԱԺ ընտրություններ են անցկացվել 1991թ. դեկտեմբերի 28-ին, վերջինը՝ 2010թ. մայիսի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]