1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ստեփանակերտի թիվ 4/5 ընտրատեղամասում ընտրություններն անցել են առանց միջադեպերի ու խախտումների

Ստեփանակերտի թիվ 4/5 ընտրատեղամասում ընտրություններն անցել են առանց 
միջադեպերի ու խախտումների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի 4-րդ ընտրատարածքի թիվ 5 ընտրատեղամասը տեղակայված է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի շենքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Միքայելյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ընտրական հանձնաժողովն իր աշխատանքներն սկսել է առավոտյան ժամը 7-ին, իսկ ընտրատեղամասը բացվել է ժամը 8-ից: Ընտրատարածքի նախագահը հավաստիացրել է, որ ընտրական գործընթացը նորմալ հունով է ընթանում` առանց միջադեպերի, ինչն արժանացել է ընտրատեղամաս այցելած տեղական ու միջազգային դիտորդների գոհունակությանը:

Վլադիմիր Միքայելյանը տեղեկացրել է, որ ընտրատեղամասում գրանցված 921 ընտրողներից ժամը 17-ի դրությամբ քվեարկել է մոտ 475 քաղաքացի: Ըստ ընտրական հանձնաժողովի նախագահի՝ առավոտից մինչև կեսօր քվեարկությունն ակտիվ է ընթացել, սակայն կեսօրից հետո մի փոքր դանդաղել է ընտրողների հոսքը, ինչ մասամբ կապված է տեղացող անձրևի հետ: Այժմ աստիճանաբար ընտրողների ակտիվությունը վերականգնվել ու շարունակվում է:

Թիվ 4/5 ընտրական տեղամասի` ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին համամասնական և մեծամասնական ցուցակով առաջադրված «Ազատ հայրենիք» կուսակցության վստահված անձ Արամ Միրզոյանը նշել է, որ ամեն ինչ նորմալ է ընթացել` առանց լուրջ միջադեպերի ու խախտումների: Ընտրախախտումների և ընտրական գործընթացի կազմակերպչական թերությունների բացակայության մասին հավաստել է նաև Ազգային վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ Նորայր Պետրոսյանը:

«Ամեն ինչ լավ է ընթանում: Թերացումներ և խախտումներ չեմ նկատել ու բողոքներ չունեմ, եթե այսպես շարունակվի, կարող ենք ասել, որ այս ընտրությունները մեր ընտրատարատեղամասում շատ լավ են անցել: Մնում է սպասել արդյունքներին»,- ասել է «Շարժում-88» կուսակցության վստահված անձ Սուսաննա Հակոբյանը:

Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ընտրող, թոշակառու Վիկտոր Գասպարյանը նշել է, որ ընտրությանը մասնակցել և քվեարկել է այն հույսով, որ էլ ավելի ամրապնդվի խաղաղությունը, ստեղծվեն աշխատատեղեր և արցախցին կարողանա արդար քրտինքով ապրել ու շենացնել իր հայրենիքը:

ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]