Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԼՂՀ-ում ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 61 տոկոսը

ԼՂՀ-ում ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 
61 տոկոսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ-ում 6-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին մասնակցության աճը բավական բարձր է: Ժամը 17:00-ի դրությամբ Ստեփանակերտում եւ Երեւանում բացված 12 ընտրատարածքներում իր քաղաքացիական  պարտքը կատարել է 62.859 քաղաքացի կամ ընտրողների ավելի քան 61 տոկոսը:

‹‹Արմենպրես››-ի փոխանցմամբ՝ այս մասին ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը: Նա շեշտեց, որ Երեւանում ԼՂՀ 500 քաղաքացիներից 489-ն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Ընտրական տեղամասերը կգործեն մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն: Նազարյանը շեշտեց, որ արձանագրվել են փոքրիկ խախտումներ, որոնք տեղում շտկվել են:

ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]