Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հույն իրավաբանն արձանագրում է, որ Արցախում ընտրություններն անցկացվում են միջազգային չափանիշներին համապատասխան

Հույն իրավաբանն արձանագրում է, որ Արցախում ընտրություններն անցկացվում 
են միջազգային չափանիշներին համապատասխան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանից ժամանած իրավաբան Էրսի Քոյն առաջին անգամ է Ստեփանակերտում: Երկու օրվա ընթացքում գլխավորը, որ նա հստակեցրել է իր համար, այն է, որ Ստեփանակերտի փողոցներում զբոսանքն անվտանգ է: ‹‹Ես սիրեցի այստեղի մարդկանց, բնությունը, եղանակը: Սիրեցի այն հանգստությունը, որ կա այստեղ: Ստեփանակերտը շատ անվտանգ քաղաք է եւ, ի տարբերություն իմ քաղաքի, այստեղ չկան խցանումներ››,- ‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում ասաց Էրսի Քոյը:

Քոյը Ստեփանակերտում է դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Եղել է 9 տեղամասերում եւ շեշտում է, որ ընտրություններն անցկացվում են բարձր մակարդակով եւ համապատասխանում են միջազգային չափանիշներին: ‹‹Մենք գնացել ենք ընտրատեղամասեր առանց նախազգուշացման: Մնացել ենք 1 ժամ եւ ավելի, եւ գիտեք` ամեն ինչ նորմալ էր, ոչ մի խախտում չենք արձանագրել: Այն ընտրատեղամասերում, որտեղ մենք ենք այցելել, ամեն ինչ համապատասխանում էր միջազգային չափանիշներին››,- ասաց Քոյը:

Անդրադառնալով այն հանգամանքին, թե միջազգային մի շարք կազմակերպություններ հայտարարել են, որ չեն ճանաչելու ԼՂՀ ընտրությունների արդյունքները, Քոյն ասաց, որ անկախ հանգամանքից՝ ընտրությունները ճանաչվում են, թե ոչ, կարեւորը է, որ գործընթացը նորմալ ընթանա: ‹‹Եթե ընտրական գործընթացն անցնում է ըստ համապատասխան կարգի, եւ եթե ժողովրդավարական չափանիշներ են ներդրվում եւ իրականացվում, ապա դա ուժեղ կողմ է, որ պետք է Լեռնային Ղարաբաղը ներկայացնի››,- ասաց Քոյը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն հայտարարության, թե ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցած միջազգային դիտորդները խախտել են Ադրբեջանի իրավունքները, Քոյը ծիծաղելով ասաց. ‹‹Այսինքն ես հիմա Ադրբեջանի «սև ցուցակու՞մ եմ: Ես դա կընդունեմ ի գիտություն››:

ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]