Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արշակ Փոլադյանն ու Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահը քննարկել են Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը

Արշակ Փոլադյանն ու Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահը քննարկել են 
Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահհամը մայիսի 2-ին ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել ապրիլի 21-ից 24-ը Ժողովրդական ժողովի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝ Երևան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Մուհամմադ Ջիհադ ալ-Լահհամը հիացմունքով է արտահայտվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական բարձր մակարդակի մասին` ընդգծելով դրանց հույժ կարևոր նշանակությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում: Ժողովրդական ժողովի նախագահը շեշտել է Հայաստանում անցկացվող այդ միջոցառումներին աշխարհի տարբեր երկրների և խորհրդարանների նախագահների, ինչպես նաև ներկայացուցչական այլ պատվիրակությունների մասնակցության փաստը` որպես ուղերձ նախևառաջ Թուքիային և նրա իշխանություններին՝ իրենց անցյալի հետ առերեսվելու իմաստով:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությանը՝ դեսպան Փոլադյանը խիստ գնահատելի է համարել Սիրիայում հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների, մանավանդ լրատվամիջոցների` նախադեպը չունեցող արձագանքը և բուռն հետաքրքրությունը հարցի վերաբերյալ:

Զրույցի ավարտին Ժողովրդական ժողովի նախագահը հերթական անգամ իր համերաշխությունն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և նրա արդար պահանջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]