1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նեպալում 3 մարդ է փրկվել 8 օր փլատակների տակ մնալուց հետո

Նեպալում 3 մարդ է փրկվել 8 օր փլատակների տակ մնալուց հետո

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից ութ օր անց Սիաուլի գյուղում փլատակների տակից դուրս է բերվել 3 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը՝ այս մասին հայտնել է NDTV հեռուստաընկերություն: Գյուղը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուից 60 կմ դեպքի արևելք, որտեղ գտնվող հոսպիտալ էլ տեղափոխվել են տուժածները:

Նեպալում ապրիլի 25-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 7 հազար մարդ, տուժել է 14 հազարը: Նեպալի պաշտպանության նախարարության տվյալներով, ավերվել են 140 հազար բնակելի տներ, վնասվել է ավելի քան 140 հազար շինություն: Երկրաշարժից հետո տեղի ունեցած վերջին ցնցումներն արձանագրվել են մայիսի 3-ի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 04:09-ին: Հետցնցման էպիկենտրոնը գտնվում է Կատմադուից 50 կմ դեպի հյուսիս-արևելք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]