Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դոնեցկում կրակոցների հետևանքով ավերածություններ են եղել

Դոնեցկում կրակոցների հետևանքով ավերածություններ են եղել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի ուժայինների կողմից մայիսի 2-ի լույս 3-ի գիշերն արձակած կրակոցների հետևանքով Դոնեցկի Կիևի շրջանում ավերածություններ են տեղի ունեցել, խախտվել է տաք ջրի մատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել են Դոնեցկի շրջանային վարչությունում: «Դոնեցկում մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը լարված է անցել: Կրակոցների հետևանքով առանց տաք ջրամատակարարման են մնացել Կիևի շրջանի 25 տներ»,-հայտնել են շրջանային վարչությունում:

Ավելի վաղ Կիևի և Կույբիշևի շրջանի ղեկավար Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ կրակոցների հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել Կիևի շրջանում: «Մի շարք հասցեներում մեծամասշտաբ ավերածություններ և հրդեհներ են առաջացել»,-ասել է շրջանի ղեկավարը:

Կրակոցների հետևանքով տուժածների մասին տեղեկատվությունը ճշտման փուլում է:Պաշտպանության նախարարությնա տվյալներով, ուկրաինացի ուժայինները մեկ օրում հրադադարի ռեժիմը խախտել են 36 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]