1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առթիվ

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա 
առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,  ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: 

Խոսքի ազատության եւ լրատվամիջոցների գործունեության համար արժանապատիվ պայմաններ ստեղծելը նույնքան մեծ պատասխանատվություն է, որքան այդ ազատությունից օգտվելը եւ այն ի շահ հասարակության գործածելը: Սա նշանակում է թշնամանքի եւ անհանդուրժողականության բացառում եւ գործընկերային փոխհարաբերություններ պետության, հասարակության ու ԶԼՄ-ների միջեւ՝ անկախ վերջիններիս ունեցած քաղաքական դիրքորոշումից, ուղղվածությունից եւ այն գաղափարախոսությունից ու գործելակերպից, որ բնորոշ է որեւէ լրատվամիջոցի: Այդ փոխհարաբերությունների հիմքը նույն հասարակության շահն է, որը գերակա է եւ խոսքի ազատությունը երաշխավորող իշխանության, եւ այդ ազատությունը գործնականում կրող ու իրացնող ԶԼՄ-ների համար: Լրատվամիջոցների այն բազմազանությունը, որ առկա է մեզանում, եւ նրանց անխոչընդոտ գործունեությունը փաստում են այդ շահի ըմբռնման ու գիտակցման մասին: 

Քաղաքացիական հասարակության կայացումը մեր երկրում չընդհատվող գործընթաց է: Պետությունն անհրաժեշտ իրավական եւ քաղաքական աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին՝ ապահովելով այնպիսի մթնոլորտ եւ գործունեության պայմաններ, որոնց առկայությամբ հայաստանյան մամուլը կարողանում է լիարժեքորեն տիրապետել խոսքի ազատությանը եւ հնարավորինս օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքել հասարակության խնդիրներին, հրապարակայնացնել նրա հարցադրումները եւ պահանջները: 

Խոսքի ազատությունը պատասխանատվության հետ մեկտեղ պահանջում է նաեւ այն չարաշահելուց ձեռնպահ մնալու, ճշմարտության դեմ չմեղանչելու, պատեհապաշտությամբ եւ ամբոխահաճությամբ չգայթակղվելու խիզախություն: Վստահ եմ, որ մեր ԶԼՄ-ները կշարունակեն արժանապատվորեն գնահատել խոսքի ազատության սահմաններն ու հնարավորությունները՝ իրենց գործունեության ընթացքում առաջնորդվելով ճշմարտության առաջնայնությամբ եւ համամարդկային արժեքներով: 

Մաղթում եմ ձեզ, հարգելի լրագրողներ եւ ԶԼՄ-ների աշխատակիցներ, հաջողություն, բարեկեցություն եւ լավատեսություն»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]