Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՂՀ վարչապետն ակնկալում է, որ նոր խորհրդարանը կլինի ավելի պրոֆեսիոնալ և կնպաստի երկրի զարգացմանը

ԼՂՀ վարչապետն ակնկալում է, որ նոր խորհրդարանը կլինի ավելի պրոֆեսիոնալ և 
կնպաստի երկրի զարգացմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական իր պարտքը կատարեց Ստեփանակերտի թիվ 3/3  ընտրատեղամասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ վարչապետը նշեց, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի: Խոսելով իր ղեկավարած կուսակցության հնարավորությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը խորհուրդ տվեց սպասել ևս մի քանի ժամ: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների՝ Արցախի խորհրդարանական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ հայտարարությանը, նա նշեց, որ ընտրություններն առաջին հերքին Արցախի և Արցախի քաղաքացիներ համար են:

ԼՂՀ վարչապետն ակնկալում է, որ նոր խորհրդարանը կլինի ավելի պրոֆեսիոնալ և կնպաստի երկրի զարգացմանը,  մեկ քայլ առաջընթաց կգրանցի ժողովրդավարության ասպարեզում: Ինչ վերչաբերում է խորհրդարանում համամասնության կարգի փոփոխությանը՝ ԼՂՀ վարչապետը խորհուրդ տվեց սպասել ընտրությունների արդյունքներին:

ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]