Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Նեպալի լեռներում հայտնաբերվել են 50 լեռնագնացների դիեր

Նեպալի լեռներում հայտնաբերվել են 50 լեռնագնացների դիեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալի որոնողափրկարարական ջոկատները ձյան շերտի տակ հայտնաբերել են առնվազն 50 լեռնագնացների, այդ թվում նաև՝ օտարերկրացիների դիեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղական իշխանությունները հայտարարել են, որ անընդհատ տեղացող հորդառատ անձրևների և մառախուղի պատճառով չեն կարողացել ավելի վաղ հասնել դեպքի վայր: Ձնահյուսի շրջանում որոնողական աշխատանքները շարունակվում են, քանի որ մինչ այժմ որպես անհետ կորած է համարվում ևս 200 մարդ:

Նեպալում ապրիլի 25-ին տեղի է ունեցել 7.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ավելի ուշ Նեպալում տեղի են ունեցել նաև հետցնցումներ, որոնցից ամենահզորն ունեցել է 6.7 մագնիտուդ ուժգնություն: Վերջին տվյալներով, երկրաշարժի հետևանքով զոհվել է 7040 մարդ, վիրավորվել 14397-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]