Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում 6-րդ անգամ կընտրեն խորհրդարանի կազմը

Արցախում 6-րդ անգամ կընտրեն խորհրդարանի կազմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ի առավոտյան ժամը 8-ին մեկնարկել են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առավոտյան, ըստ սահմանված կարգի, բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

6-րդ գումարման ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցկացվում են ԼՂՀ Սահմանադրության եւ այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի հիման վրա: Այս ընտրություններին մասնակցում են մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 եւ համամասնական ընտրակարգով 7 կուսակցությունների 164 թեկնածուներ: Խորհրդարանում մանդատի համար կպայքարեն «Ազատ հայրենիք» «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Խաղաղություն եւ զարգացում», «Շարժում-88» եւ «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցությունները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջին անգամ ԱԺ ընտրություն անցկացվել է 1991թ. դեկտեմբերի 28-ին, վերջին անգամ ընտրություններ են տեղի ունեցել 2010թ. մայիսի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]