Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ն ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմ»-ի հետ

«Բորուսիա»-ն ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելով «Հոֆենհայմ»-ին հանդիպումն ավարտեց ոչ-ոքի:

Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը մեծ զգուշությամբ էին գործում: Սակայն խաղի 33-րդ րոպեին «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը: Ընդհամեն 2 րոպե անց, Հայաստանի  ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Մատս Հյումելսը: Երկրորդ կեսում «Բորուսիա»-ն մի շարք հնարավորություններ ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Ի վերջո հանդիպումն ավարտվեց  ոչ-ոքի` 1-1:

Այս տուրից հետո «Բորուսիա»-ն ունի 40 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում «Բորուսիա»-ն կխաղա Բեռլինի «Հերտա»-ի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]