Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կալիֆորնիայի պատվիրակները տպավորված են Արցախի ընտրական գործընթացով

Կալիֆորնիայի պատվիրակները տպավորված են Արցախի ընտրական գործընթացով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից դիտորդական առաքելություն իրականացնելու համար արդեն Արցախում են Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլ Պելլեդին, Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագետ Քարին Մակդոնալդը և նույն համալսարանի մարդու իրավունքներ և սոցիոլոգիայի մասնագետ Քրիստի Աբաջան:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գեյլ Պելլեդին նշեց, որ առաջին անգամ է գտնվում Արցախում։ «Այն ամենն, ինչ ես տեսել եմ, լիովին ինձ դուր է եկել, ամեն ինչ դրական է։ Արցախի կուսակցություններից տեղյակ եմ օրինակ՝ «Ազատ հայրենիք», և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ներից։ Ես շատ ուրախ եմ, որ համացանցում կան ընտրությունների մասին շատ տեղեկություններ, որոնց միջոցով էլ ճանաչել եմ դրանց։ Ես տեսնում եմ, թե ինչքան կարևոր են ընտրությունները Արցախի բնակչության համար»,- նշեց Պելլեդին և հավելեց, որ Արցախում իրեն շատ է գրավել հատկապես մարդկանց ջերմ վերաբերմունքը։

Քարին Մակդոնալդն, ով որպես դիտորդ արդեն երկրորդ անգամ է Արցախում, ընդգծեց, որ առաջին անգամ եկել է նախագահական ընտրությունների ժամանակ՝ 3 տարի առաջ։ «Այդ ժամանակ ընտրություններին մարդիկ շատ ակտիվ էին։ Նախագահական ընտրություններից հետո մենք հաշվետվություն ենք կազմել, որտեղ գրել ենք, որ Արցախում ընտրությունները անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, բարձր մակարդակով և թափանցիկ։ Այս պահի դրությամբ՝ ոչինչ հայտնի չէ, բայց մինչ այժմ ամեն ինչ կարգին է, և վաղն սպասում եմ գրեթե անթերի ընտրությունների»,- ասաց Մակդոնալդն և ավելացրեց, որ, որպես քաղաքագետ, իր կարծիքը կասի ընտրությունների ավարտին։

Քրիստի Աբաջանը նշեց, որ մանուկ հասակում 5-6 անգամ այցելել է Արցախ։ «Այս անգամ եկել եմ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հետ։ Ինձ դուր է գալիս այս ընտրական գործընթացը: Որպես դիտորդ՝ առաջին անգամ եմ այստեղ։ Ամեն ինչ ընթանում է լավ ու թափանցիկ։ Գալուցս մի քանի օր առաջ ես ծանոթացել եմ ընտրություններին մասնակցող բոլոր 7 կուսակցությունների ծրագրերի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց Աբաջան՝ հավելելով, որ պատերազմից հետո, երբ եկել էր Արցախ, ամեն ինչ շատ տխուր էր, իսկ հիմա աշխույժ և շատ ուրախ կյանք է տեսնում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]