Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին պատգամավորի մանդատի համար կպայքարի 206 թեկնածու (վերաթողարկված)

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին պատգամավորի մանդատի համար 
կպայքարի 206 թեկնածու (վերաթողարկված)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատգամավորի 33 մանդատի համար կպայքարի 206 թեկնածու (նախորդ թողարկման մեջ ցուցանիշը ստույգ չէր ներկայացված՝ ոչ «Արմենպրեսի» թղթակցի մեղքով): Մեծամասնական կարգով 11 մանդատի համար առաջադրվել է 42 թեկնածու: Համամասնական կարգով 22 մանդատի համար առաջադրվել են 7 կուսակցության 164 թեկնածուներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 2-ին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ նման տեղեկատվություն տրամադրեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը: Նա նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ թեկնածուների թիվը կրկնապատկվել է, ավելացել է նաեւ կանանց թիվը: Այս տարի ընտրություններն կմասնակցի 101.653 ընտրող:

«Մենք կարեւորում ենք ձգտումն՝ անցկացնել միջազգային չափանիշների ընտրություններ, եւ կարծում ենք, որ դրա համար անհրաժեշտ է ինչպես քաղաքական կամք, այնպես էլ իրավական դաշտի անընդհատ կատարելագործում: Ընտրական օրենգիրքը փոփոխության է ենթարկվել եւ ընդունվել են ավելի քան 70 որոշումներ»,- ասաց նա՝ շեշտելով, որ նոր օրենսգրքով կրճատվել են եծամասնական կարգով պատգամավորների տեղերը: Համամասնական ցուցակում ընդգրկվող թեկնածուների նվազագույնը թիվը 5-ն է, առավելագույնը` 60-ը:

Ընտրությունների համար առավոտվանից կգործեն 279 տեղամասային ընտրական հանձնաժողովներ. դրանցից մեկը գտնվոմ է Երևեւանում, եւս մեկը ՔԿՀ-ում:

Հանձնաժողովների 2500 ներկայացուցիչների համար անցկացվել է մասնագիտական դասընթաց:

Մայիսի 3-ին ԼՂՀ-ում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Այսօր` մայիսի 2-ին ԼՂՀ-ում լռության օր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]