Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում ընտրությունների կազմակերպումն անցկացվում է քաղաքակիրթ ձևով. Անդրեաս Բորխես

Արցախում ընտրությունների կազմակերպումն անցկացվում է քաղաքակիրթ ձևով. 
Անդրեաս Բորխես

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհրդի անդամ Անդրեաս Բորխեսը կարծում է, որ ԱՄՆ-ում պետք է օրինակ վերցնեն Արցախում անցկացվող ընտրություններից: Այս մասին նա նշել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում: «Մասնավորապես կնշեի այն օրենքը, ըստ որի՝ ընտրության օրվանից առաջ արգելվում է նախընտրական պաստառների կիրառումը, ինչն` ի տարբերություն ԱՄՆ-ի, գործնականում կիրառվում է այստեղ: Կարող եմ նշել, որ ընտրությունների կազմակերպումն Արցախում անցկացվում է քաղաքակիրթ ձևով, ինչն էլ հիմք է տալիս կարծելու, որ արդար և թափանցիկ ընտրություններ են սպասվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Բորխեսը:

Նա հավելել է, թե շատ ուրախ է, որ որպես դիտորդ ներկայացված է Արցախում անցկացվող խորհրդարանական ընտրություններին, քանի որ դրանք ուղղված են Արցախի ինքնիշխանության և անկախության խթանմանը: «Երկրորդ անգամ եմ Արցախում, սակայն առաջին անգամ` դիտորդական առաքելությամբ: Զարմացած եմ այն կայուն առաջընթացով, որը նկատում եմ այստեղ»,- ասել է նա:

Նշենք, որ 2013 թվականի ապրիլին ԱՄՆ Ֆրեզնո վարչական շրջանի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որի համաձայն, սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ընտրել են ինքնակառավարման ձևը և նրանց ցանկությունները պետք է հարգվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]