Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևում է, որ Արցախի ընտրություններն անցնելու են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան. մեքսիկացի դիտորդ

Երևում է, որ Արցախի ընտրություններն անցնելու են ժողովրդավարական 
սկզբունքներին համապատասխան. մեքսիկացի դիտորդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախում մայիսի 3-ին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Մեքսիկայի համալսարանից Արցախ են ժամանել պրոֆեսոր Գարսիա Ռոդրիգո Գոմեզը և գիտությունների թեկնածու Կառլոս Անթառամյանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քաղաքական մշակույթի մասնագետ Գարսիա Ռոդրիգո Գոմեզը նշել է, որ առաջին անգամ է Արցախում, որպես դիտորդ։ «Այս պահի դրությամբ առանձնահատուկ ոչինչ չեմ նկատել, ամեն ինչ ընթանում է իր հունով, և երևում է, որ ընտրությունները ժողովրդավարական է լինելու։ Նշեմ, որ հանձնաժողովի աշխատողները փորձառու են։ Տեսնում ենք, որ քաղաքի տարբեր մասերում կախված են կուսակցությունների և թեկնածուների պաստառները, որոնք միանգամից աչքի են զառնվում»,- ասել է մեքսիկացի պրոֆեսորը` հավելելով, որ իրեն շատ դուր է եկել նաև Ստեփանակերտն, որը շատ մաքուր քաղաք է։

Կառլոս Անթառամյանի խոսքով արդեն երրորդ անգամ է Արցախում։ «Մենք միշտ հետևողական ենք լինում թե ինչ է ընդհանրապես կատարվում Արցախում, սակայն առավել շատ հետևում ենք քաղաքական ոլորտին, և հիմնականում ծանոթանում ենք հայկական Սփյուռքի միջոցով։ Ես առաջին անգամ եմ մասնակցում, որպես դիտորդ։ Մեզ համար շատ կարևոր է, որ Արցախում ընտրությունները շատ բարձր մակարդակով են ընթանում և ժողովրդավարական սկզբունքներով»,- ասել է Անթառամյանը` ավելացնելով, որ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]