Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ութսունամյա Պիեր Ռիշարը որոշել է ներկայացնել իր հուշագրությունը

Ութսունամյա Պիեր Ռիշարը որոշել է ներկայացնել իր հուշագրությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես ոչինչ չգիտեմ, սակայն ամեն ինչ կասեմ» կինոկատակերգության անվանումով է վերնագրել իր հուշերի գիրքը ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Ռիշարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նրա 300 էջանոց հուշագրություններն այս օրերին թողարկել է փարիզյան խոշորագույն «Ֆլամարիոն» հրատարակչությունը: Թեև գիրքը գրելուն 80-ամյա դերասանին օգնել է լրագրող Ժերեմի Էմբերը, այն ստացվել է ուրախ, ինչպես այն ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Ռիշարը։

Պիեր Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեն (դերասանի ամբողջական անունն է) պատմում է, թե ինչպես, լինելով հարուստ ընտանիքից, դերասանական ուղին ընտրելուց հետո որոշ ժամանակ գումար է վաստակել՝ աշխատելով որպես մերսող։ Ռիշարը ծիծաղով է հիշում նաև որոշ ֆիլմերի նկարահանումների մասին, թե ինչպես են եղանակային պայմանները խանգարել ֆիլմի ստեղծմանը: Ռիշարը պատմում է նաև դերասանական ճգնաժամի մասին, որը նրա հետ է պատահել 1980 թվականին. դերասանը չէր ցանկանում խաղալ այն դերերը, որոնք իրեն առաջարկում էին: Նա ցանկանում էր հանդես գալ հեղինակավոր թատրոնում՝ ինչ-որ դասական ստեղծագործությունում: Պարադոքս է, սակայն այսօր դերասանի խնդիրն այլ է՝ նրան առաջարկում են դերեր լուրջ ֆիլմերում, որոնց վերջում նա անպայման մահանում է:
Իր հուշերում դերասանը մեծ հիացմունքով է խոսում նաև իր գործընկերոջ՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի մասին։

 

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]