Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդիթ Պիաֆի 100-րդ տարեդարձը Փարիզում նշվում է խոշոր ցուցադրությամբ

Էդիթ Պիաֆի 100-րդ տարեդարձը Փարիզում նշվում է խոշոր ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում բացվել է ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի 100-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Եվրոնյուզ» հեռուստաալիքը, 400 ցուցանմուշներից բաղկացած ցուցադրությունը բացվել է Ֆրանսիայի ազգային գրադարանում:

Ցուցադրությանը ներկայացված են համերգային պաստառներ, նամակներ, լուսանկարներ, ֆիլմերից կադրեր և նույնիսկ Էդիթ Պիաֆի խորհրդանիշը դարձած սև զգեստը:

«Ցուցադրության և ձայնային ուղեցույցի շնորհիվ հնարավոր է դարձել ամբողջականությամբ  զգալ Պիաֆի տիեզերքը, կամ՝ նույնիսկ նրա տիեզերքները: Մենք հույս ունենք, որ այցելուները կըմբոշխնեն այն սկզբից մինչև վերջ», - ասել է ցուցահանդեսի համակարգող Ջոել Հաթվոլը:

Էդիթ Պիաֆը ուներ երգեր ցանկացած թեմայով, որոնց մեծամասնությունը արտացոլում էր նրա գունեղ կյանքը: Փողոցի կատարողների դուստրը լքված էր մոր կողմից և կյանքի մի մասը անցկացրել էր տատիկի պոռնկատանը:

Երգչուհին մահացավ 1963թ. 47 տարեկան հասակում: Ֆրանսիայի ազգային գրադարանում ցուցադրությունը բաց կլինի  մինչև օգոստոսի վերջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]