Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ընտրությունների ընթացքի մասին ԼՂՀ ԿԸՀ նախագահը 3 ժամը մեկ պարբերականությամբ տեղեկություններ կհրապարակի

Ընտրությունների ընթացքի մասին ԼՂՀ ԿԸՀ նախագահը 3 ժամը մեկ 
պարբերականությամբ տեղեկություններ կհրապարակի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 3-ի ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում արդեն գործում է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնը, որն այսօր իր աշխատանքներն է սկսել միջազգային դիտորդների հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մամլո կենտրոնի ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ կենտրոնն ապահովված է համացանցով և միջազգային հեռախոսակապով, համակարգչային և կազմակերպչական այլ անհրաժեշտ տեխնիկայով` միջազգային և տեղական դիտորդների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեությունն ապահովելու համար: Այսօր դիտորդներին են հատկացվել նաև հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով պատրատված մեդիափաթեթներ, որոնք պարունակում են Արցախի և անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական անհրաժեշտ նյութեր: Լ. Մարտիրոսյանի խոսքով, կենտրոնի աշխատանքներն ընթանում են 2 ուղղությամբ` միջազգային դիտորդների և լրագրողների հետ:

Մայիսի 3-ին 3 ժամը մեկ պարբերականությամբ, ընտրությունների ընթացքի ու քվեարկության արդյունքների մասին մամլո կենտրոնում տեղեկատվությամբ հանդես կգա ԼՂՀ ԿԸՀ նախագահը, կլինեն նաև մամլո-ասուլիսներ և միջազգային դիտորդների ճեպազրույցներ: Քվեարկության ընթացքի մասին եռալեզու տարբերակով տեղեկություններ կհաղորդվեն նաև օն-լայն (cec.am) եղանակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]