1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կատմանդուի գերլեցուն օդանավակայանը չի կարողացել ընդունել փրկարարների ինքնաթիռը

Կատմանդուի գերլեցուն օդանավակայանը չի կարողացել ընդունել փրկարարների 
ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատմանդուի գերլեցուն օդանավակայանը չի կարողացել ընդունել Թաիլանդից ժամանած փրկարարների եւ լրագրողների ինքնաթիռը, որի չվերթը կազմակերպել Էր Thai Airways ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՎայրԷջքի թույլտվություն ստանալու մի քանի անհաջող փորձերից հետո ինքնաթիռը վերադարձել Է Բանգկոկ, իր կայքում հաղորդում Է Bangkok Post թերթը:

Ապրիլի 27-ին Բանգկոկից Կատմանդու մեկնած ինքնաթիռում գտնվում Էր 295 մարդ՝ մի քանի միջազգային կազմակերպություններ ներկայացնող փրկարարներ, ինչպես նաեւ թաիլանդցի լրագրողներ: Ինքնաթիռը երկու անգամ փորձել Է վայրԷջք կատարել Նեպալի մայրաքաղաքում, այնուհետեւ լրալցավորման համար մեկնելով Հնդկաստանի Կալկաթա քաղաք:

Սակայն, ինչպես հաղորդում Է թերթը, Կատմանդուի գերլեցուն օդանավակայանի ավիադիսպետչերները վայրԷջքի թույլտվություն Էին տալիս միայն հատուկ ինքնաթիռների, որոնք տեղափոխում Էին բացառապես փրկարարների եւ հումանիտար օգնություն: Արդյունքում ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ Բանգկոկ:

7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Դրան հաջորդել են տասնյակ հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին: Տեղի բնակիչները պատահածն արդեն համարել են ամենաավերիչը 1934 թվականից ի վեր, երբ զոհվել էր 8,5 հազար մարդ:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել երկրի 39 շրջաններում: «Նախնական գնահատումների համաձայն՝ նրանցից մոտավորապես 2 մլն մարդ բնակվում է 11 առավել տուժած շրջաններում»,-  նշել են ՄԱԿ-ում:

Նեպալի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Կառավարությունում նշել են, որ սահմանափակ ռեսուրսների պատճառով վիրավորների եւ զոհվածների որոնումներն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասվում Էր ավելի վաղ: «Մենք պատրաստ չԷինք նման մասշտաբի աղետի»,- հայտարարել Է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դեւ Գաուտամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]