1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ում վեց ամսական մանկիկները գաջեթների ակտիվ օգտատերեր են

ԱՄՆ-ում վեց ամսական մանկիկները գաջեթների ակտիվ օգտատերեր են

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մանկիկների մեկ երրորդից ավելին սմարթֆոններից ու պլանշետներից սկսում Է օգտվել դեռ նախքան քայլել եւ խոսել սովորելը, իսկ 1 տարեկան հասակում՝ թվային սարքերի հետ անցկացնում Է օրական առնվազն մեկ ժամ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացության են եկել ամերիկացի մանկաբույժները, որոնք իրենց հետազոտության մասին պատմում են ԱՄՆ-ի մանկաբուժության գիտական ընկերությունների ամենամյա կոնգրեսում, որը կայացել Է Սան Դիեգոյում:

Թեեւ պաշտոնապես (ԱՄՆ-ի առողջապահության նախարարության համաձայն) թվային դեւայսների հետ երեխաների հաղորդակցման նվազագույն տարիքը համարվում Է երկու տարին, ավելի փոքր տարիքի մանկիկների սովորությունների մասին դեռեւս քիչ բան Է հայտնի: Հետազոտողները 20 հարցից բաղկացած հարցարան են մշակել եւ այն բաժանել կես տարեկանից մինչեւ չորս տարեկան երեխաների ծնողներին:

Կալիֆոռնիայի մանկական կլինիկայի հիվանդների ծնողների շրջանում անցկացված հարցման մասնակիցները նշել են, թե  շարժական ինչ սարքեր կան իրենց տանը, թե որ տարիքում են երեխաներն առաջին անգամ դրանցից օգտվելու հնարավորություն ունեցել, ինչ են անում նրանք դրանցով եւ ինչ հաճախականությամբ:

Հարցման 370 մասնակիցների 74 տոկոսը կազմել են աֆրոամերիկացիները, 14 տոկոսը՝ լատինամերիկյան ծագում ունեցող ամերիկացիները, միայն մասնակիցների 31 տոկոսն Է ունեցել բարձրագույն կրթություն: Գաջեթներ եղել են գրեթե բոլորի տներում. հարցվածների 97 տոկոսը հեռուստացույց ունի, 83 տոկոսը՝ պլանշետներ, 77 տոկոսը՝ սմարթֆոններ եւ 59 տոկոսը՝ տնային ինտերնետ:  

Պարզվել Է, որ մինչեւ մեկ տարեկան երեխաներն ակտիվորեն օգտվում են թվային սարքավորումներից՝ մանկիկների 52 տոկոսը հեռուստահաղորդումներ Է դիտում, 36 տոկոսն աշխատում Է թաչսքրինններով, երեխաների 24 տոկոսը զանգահարում Է շարժական հեռախոսներով, 15 տոկոսն օգտվում Է շարժական հավելվածներից եւ 12 տոկոսը տեսախաղեր Է խաղում: Արդեն մինչեւ երկու տարեկանը շարժական սարքեր սկսում Է օգտագործել երեխաների ճնշող մեծամասնությունը:

Ծնողների 73 տոկոսը շարժական սարքերը երեխաներին Է թողնում տունը կարգի բերելիս, 60 տոկոսը՝ զբաղվելով գործերով, 65 տոկոսը՝ նրանց հանգստացնելու համար, իսկ 29 տոկոսը՝ որպեսզի քնեցնեն:

Հետազոտության հեղինակներին այս արդյունքները խիստ զարմացրել են: «Մենք չԷինք սպասում, որ արդեն կես տարեկանում երեխաները գաջեթներ կօգտագործեն: Մանկիկներից ոմանք Էկրանին են նայում մինչեւ 30 րոպե անընդմեջ»,-հայտարարել Է հոդվածի գլխավոր հեղինակ Հիլդա Կաբալին:

 

Լուսանկարը`  seanomatopoeia / Flickr


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]