Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վեցամյա երեխայի հետ ամուսնությունը հնարավոր է. Թուրքիայի սոցիալական հիմնադրամի ղեկավար

Վեցամյա երեխայի հետ ամուսնությունը    հնարավոր է. Թուրքիայի սոցիալական հիմնադրամի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սոցիալական կառուցվածքի հիմնադրամի ղեկավար Նուրեդդին Յըլդըզը հանդես է եկել Թուրքիան դեպի միջնադար տանող հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Յըլդըզը, ով նաեւ թուրքական «Աքիթ» թերթի լրագրող է, հայտարարել է, որ «6-ամյա երեխայի հետ ամուսնությունը հնարավոր է, եւ պետք է թույլատրվի»: Թուրք «մտավորականի» այդ հայտարարությունը աղմուկի պատճառ է դարձել Թուրքիայում:

Չբավարարվելով միջնադարյան մտածողությանը հարիր այդ արտահայտությամբ՝ Յըլդըզը նաեւ հայտարարել է, թե ջինս կրելը «անհավատներին նմանակում է»: Նա ցավով նշել է, որ թուրքերը եւս եվրոպացիների նման սկսել են ջինս հագնել, ինչի դեմն առնել այլեւս հնարավոր չէ:

«Մեր գիտնականներն ու աստվածաբանները ջինսն ու շալվարը անհավատի հագուստ լինելու պատճառով հարմար չեն տեսնում թուրքերին կրել դրանք: Սակայն, դա արգելել այլեւս հնարավոր չէ», -ասել է նա՝ այդուհանդերձ «իսկական» թուրքերին խորհուրդ տալով հրաժարվել ամերիկացի հովիվների կրած «անհավատի» հագուստից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]