Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել Է Էլվիս Պրեսլիի եւ The Beatles խմբի երգերի հեղինակը

Մահացել Է Էլվիս Պրեսլիի եւ The Beatles խմբի երգերի հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգերի ամերիկացի հեղինակ Սիդ Թեփերը, որն ստեղծել Է ժողովրդականություն վայելող 300-ից ավելի կոմպոզիցիաներ, 96 տարեկան հասակում մահացել Է Ֆլորիդայի իր տանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: Հրատարակությունը պարզաբանում Է, որ մահը վրա Է հասել բնական պատճառներով:

Թեփերի երգերը տեղ են գտել 1950-70-ական թվականների բազմաթիվ փոփ-կատարողների երգացանկում, այդ թվում՝ Էլվիս Պրեսլիի, Ֆրենկ Սինատրայի, Ռեյ Չառլզի, Լուի Ամսթրոնգի, The Beatles-ի եւ Դին Մարտինի: Նրա ամենահայտնի տրեկներն են՝ Red Roses for a Blue Lady-ը, The Young Ones-ը, G.I. Blues-ը եւ Glad All Over-ը:

Երգահանը ծնվել Է 1918 թվականի հունիսի 25-ին: Երաժշտությամբ նա զբաղվել Է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադառնալուց հետո: 1947 թվականին Թեփերին առաջին պարգեւն են հանձնել Kiss of Fire երգի համար, որը կատարել Է Ջորջիա Գիբսը: Էլվիս Պրեսլիի հետ Թեփերն սկսել Է աշխատել 1950-ական թվականների վերջին. «ռոք-Էն-ռոլի արքայի» համար նա գրել Է ավելի քան 40 երգ, որոնցից շատերն օգտագործվել են երգչի մասնակցությամբ կինոնկարներում: «Ես կարծում եմ, որ Էլվիսի ֆիլմերը եւ այդ երգերը հսկայական ներդրում են ունեցել նրա կարիերայի մեջ»,-հարցազրույցներից մեկում խոստովանել Է Թեփերը:

Վերջին տարիներին երգահանը ապրում Էր Մայամի Բիչում: Նա կինը մահացել Է տասը տարի առաջ: Թեփերն ունի հինգ երեխա, յոթ թոռ եւ երեք ծոռ:

Լուսանկարը`washingtonpost.com


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]