Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանում 10-ամյա աղջկա վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Երևանում 10-ամյա աղջկա վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը 
ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ ավտոմեքենայի վարորդն ապրիլի 27-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը 1978թ. ծնված Արման Հ.-ն ներկայացել է ոստիկանության բաժին և հայտնել, որ վրաերթը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը։ Կատարվում է քննություն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]