1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԱՀ-ում գնացքների բախման հետեւանքով, մարդ Է զոհվել, տուժել Է շուրջ 90 հոգի

ՀԱՀ-ում գնացքների բախման հետեւանքով, մարդ Է զոհվել, տուժել Է շուրջ 90 հոգի

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում մեկ մարդ զոհվել եւ շուրջ 90-ը տուժել են երկու արվարձանային գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական IOL News լրատվական պորտալը՝ վկայակոչելով ER24 վթարային-փրկարարական բժշկական ծառայության տվյալները:

Ապրիլի 28-ի առավոտյան երկրի մայրաքաղաք Պրետորիայից դուրս են եկել երկու արվարձանային գնացքներ, ինչից հետո դրանցից մեկը մխրճվել Է առջեւից ընթացող շարժակազմի վերջին վագոնների մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ միջադեպի հետեւանքով տուժել Է մի քանի մարդ:  

Նախնական տվյալներով՝ զոհվել Է գնացքներից մեկի մեքենավարը:

«Բոլոր տուժածներին տեղափոխում են կառամատույց, որտեղ նրանց ցույց Է տրվում առաջին օգնություն, այնուհետեւ նրանց տանում են մերձակա հիվանդանոցներ՝ անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու համար»,- հայտարարել Է ER24-ի ներկայացուցիչ Ռասել Մեյրինգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]