Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես

ՀՀ Նախագահն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 28-ին, այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26-28-ն  անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքով, ցուցադրված ապրանքատեսականիով: Հայրենական արտադրությունը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ Նախագահը զրուցել է նաև նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]