1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մալթայի մամուլը վարչապետին մեղադրում է ադրբեջանական SOCAR-ի հետ կոռուպցիոն գործարքների մեջ

Մալթայի մամուլը վարչապետին մեղադրում է ադրբեջանական SOCAR-ի հետ կոռուպցիոն գործարքների մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարվա վերջերից Մալթայում Ադրբեջանի հետ կապված լուրջ սկանդալը շարունակվում է: Սկանդալի գլխավոր պատճառը Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի հետ Մալթայի Enemalta ընկերության միջեւ ստորագրված կասկածելի պայմանագիրն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Մալթայի մամուլին զուգահեռ գլխավոր ընդդիմադիր «Ազգայնական կուսակցության (The Nationalist Parti) առաջնորդ Սայմոն Բուսուտին սկսել է բացահայտ կերպով մեղադրել երկրի վարչապետ  Ջոզեֆ Մուսգաթին եւ էներգետիկայի նախարար Կոնրադ Միզզինին SOCAR-ի հետ ստորագրած պայմանագրի մանրամասները հանրությանը չբացահայտելու մեջ: Չնայած այն բանին, որ Մալթայի աուդիտորական պալատը կառավարությունից պահանջել է ներկայացնել պայմանագրի հետ կապված բոլոր փաստաթղթերը, սակայն նրան ներկայացվել է դրանց ընդամենը մի փոքր մասը:

Մալթայի մամուլը հայտնում է, որ չնայած այն հայտարարություններին, թե SOCAR-ի հետ կնքված պայմանագրով վառելիքի գինը պետք է ընկնի, սակայն դրա գինն ավելի մեծացել է, եւ արդյունքում երկրին 14 մլն եվրոյից ավելի վնաս է հասցվել:

Կղզի- պետության մամուլը եւ ընդդիմությունը վարչապետ Մուսգաթին մեղադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած առանձին հանդիպումը հանրությունից թաքցնելու մեջ:

Մուսգաթի` ներկայում Ադրբեջանում գտնվելու հետ կապված ընդդիմության առաջնորդ Բուսուտին հարց է բարձրացրել, թե ինչու Մալթայի վարչապետը մեծ նշանակություն է տալիս աշխարհի ամենակոռումպացված երկրներից Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ պահպանելուն:

Վերջին ամիսներին Մալթայի մամուլում ընդարձակ հրապարակումներ են արվել Ադրբեջանում կոռուպցիայի եւ բռնաճնշումների վերաբերյալ: Խոր անհանգստություն պատճառող հարցերից մեկն էլ SOCAR-ի հետ կնքված պայմանագրի արդյունքում վառելիքի օգտագործողներին լուրջ վնաս հասցնելու մեջ մեղադրվող էներգետիկայի նախարար Միզզինիի` վերջին 4 ամսում մի քանի անգամ Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ հանրությանը մինչ այժմ տեղեկություն չհաղորդելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]