Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները զարմացրել են Պարույր Հայրիկյանին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները զարմացրել են 
Պարույր Հայրիկյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հաճելիորեն անակնկալի է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպվածությունից: Այս մասին հայտնեց քաղաքական գործիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մեր պետությունը կարողացավ իրեն բավականին կազմակերպված դրսևորել, ներկայանալ որպես այսպիսի մեծ գործի պատրաստ կառույց: Որպես պետություն`Հայաստանը արեց բավականին քայլեր, դա չողջունելը կնշանակի անաչառ չլինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հայրիկյանը:

Նա նշեց, որ այս ամենին զուգահեռ կարևոր է խոսել նաև բացթողումների մասին: «Համեմատության համար կարելի էր ասել, որ սպանվել է Թուրքիայի բնակչության յուրաքանչյուր չորրորդ մարդը: Պետք է շեշտակի նշվեր, որ Կոստանդնուպոլսի մեկը երրորդը հայեր էին, նշանակում է, որ այսօրվա 20 միլիոնանոց Կոստանդնուպոլսում պետք է լիներ 6 միլիոն հայ, եթե չլիներ ցեղասպանությունը: Ապրիլի 24-ը հայ մարդուն պարտավորեցնում է ամեն ինչ անել ցեղասպանության հետևանքները վերացնելու համար»,-ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա այս համատեքստում կարևոր համարեց շատ երեխաներ ունենալն ու դաստիարակելը:

Հայրիկյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է հայ և թուրք փաստաբանների աջակցությամբ հասնել Հայրիկյանների կորցրած ունեցվածքի հատուցմանը:

«Աբրահամ Հայրիկյանը հարազատ պապիս եղբայրն է, ազգային երեսփոխան, թուրքագետ, ով ընտանեկան ու գերդաստանային միջոցներով վարժարան հիմնադրեց, որտեղ պատրաստում էին հայերենի ուսուցիչներ: Նա սպանվեց, իմ հարազատ պապը երկրորդ խմբի հետ էր, նրան հնարավոր եղավ փրկվել: Այդ վարժարանը Հայրիկյանների հետապնդումից հետո սկզբում անտեր է ճանաչվել, հետո բոլորը սեփականացվել է տարբեր մարդկանց ու հիմնականում պետության կողմից: Գործ ենք սկսում, նվազագույն արժեքը` 50 միլիոն եվրո է, ես մինչև վերջ պիտի գնամ: Սա կլինի իմ մյուս ներդրումը նախնիներիս հիշատակը հավերժացնելու և արդարության հաստատման պայքարում»,-նշեց Պարույր Հայրիկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]