1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը կարող Է հասնել 10 հազարի. վարչապետ

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը կարող Է հասնել 10 հազարի. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը կարող Է հասնել 10 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը հայտարարել Է երկրի վարչապետ Սուշիլ Կոյիրալան:

Նրա խոսքով՝ Նեպալի իշխանությունները վրանների ու դեղորայքի կարիք ունեն: «Տուժածների ապաքինումը լուրջ խնդիր Է»,-նշել Է նա:

Կառավարության ղեկավարը հայտնել Է, որ ներկայում հաստատված Է 4349 մարդու զոհվելը, վնասվածքներ են ստացել ավելի քան 8 հազար բնակիչներ:

Տարերքն ամբողջովին ոչնչացրել Է 1514 բնակելի շենք, վնասվել Է եւս առնվազն 4184 շենք:

7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Դրան հաջորդել են տասնյակ հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին: Տեղի բնակիչները պատահածն արդեն համարել են ամենաավերիչը 1934 թվականից ի վեր, երբ զոհվել էր 8,5 հազար մարդ:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել երկրի 39 շրջաններում: «Նախնական գնահատումների համաձայն՝ նրանցից մոտավորապես 2 մլն մարդ բնակվում է 11 առավել տուժած շրջաններում»,-  նշել են ՄԱԿ-ում:

Նեպալի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Կառավարությունում նշել են, որ սահմանափակ ռեսուրսների պատճառով վիրավորների եւ զոհվածների որոնումներն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասվում Էր ավելի վաղ: «Մենք պատրաստ չԷինք նման մասշտաբի աղետի»,- հայտարարել Է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դեւ Գաուտամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը`  ТАСС/EPA/NARENDRA SHRESTHA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]