Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ քառօրյա. քվեարկություններ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. քվեարկություններ. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական քառօրյայի երկրորդ նիստը: Մեկնակին նախ քվեարկության կդրվեն այն հարցերը, որոնց քննարկումն ավարտվել է նախորդ օրը: «Արմենպես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 106 պատգամավոր: Ապրիլի 27-ի նիստում պատգամավորներն ավարտեցին երկու հարցի քննարկում:

Պատգամավորները շարունակել են քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը: Փաթեթով առաջարկվում է Հայաստանում ներդնել հաշտարարության ինստիտուտ, որը բացակայում է Հայաստանի  իրավական համակարգում: Ըստ հիմնավորման՝ հաշտարարության ինստիտուտն առավել հեռանկարային է վեճերի՝ արտադատական կարգով լուծման ինստիտուտներից: 

Այնուհետև խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց  ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների՝ քրեական հետապնդումից ազատման ժամկետը 2013 թվականի զորակոչից երկարաձգել մինչեւ 2014 թվականի զորակոչը: Այսինքն, մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երիտասարդները, ում 27-տարին լրացել է, կարող են վերադառնալ, վճարել սահմանված գումարը եւ ազատվել քրեական հետապնդումից: 

28.04.2015




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am