Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավ տնօրենը լավ դպրոցի երաշխիքն է. Արմեն Աշոտյան

Լավ տնօրենը լավ դպրոցի երաշխիքն է. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լավ տնօրենը լավ դպրոցի երաշխիքն է: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահ է ՝առանց տնօրենի չկա դպրոց: Հանրակրթական տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, տնօրենների պաշտոնակատարներ ապրիլի 28-ին հավաքվել էին Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում` մասնակցելու հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննություններին: Քննություններն անցկացվում են երկու փուլով` բանավոր և գրավոր: Միջոցառման մեկնարկին ուսումնական հաստատություն այցելեց նախարար Աշոտյանը: Նա մասնակիցներից հետաքրքրվեց` արդյոք նրանք որևէ դժգոհություն ունե՞ն քննության և հարցաշարարերի վերաբերյալ: Դժգոհություններ չհնչեցին:

«2009 թվականին ԱԺ-ն հավանության արժանացրեց հանրակրթության մասին օրենքը, որով, ի թիվս այլ դրույթների, ամրագրեցինք տնօրենների հավակնորդների վերապատրաստման և քննությունների գործընթացը: Մենք կարծում ենք, որ տնօրեն աշխատելու, մեր երեխաների կրթության և ապագայի հետ կապված բազում հարցեր տնօրինելու համար հարկավոր է տիրապետել ոչ միայն տարիների ընթացքում կուտակված փորձին, այլ նաև հստակ գիտելիքների: Գիտելիքների, որոնք վերաբերում են մի շարք ոլորտների: Նախ և առաջ իրավական դաշտին, որովհետև այսօրվա կրթության կազմակերպման համար շատ կարևոր է, որպեսզի գործընթացները լինեն օրինական: Հաջորդը վերաբերում է մանկավարժական հմտություններին: Հարցաշարերում ընդգրկվել են հարցեր, որոնք միտված են բացահայտելու հավակնորդների հնարավորությունները և կարողությունները, ոչ ստանդարտ իրավիճակներում որոշումներ կայացնելու ունակությունը: Կան հարցեր մի շարք այլ ոլորտներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:  

Նրա խոսքով՝ հավաստագիրը ուժի մեջ է հինգ տարի ժամկետով, և արդեն կան մասնակիցներ, ովքեր հաջողությամբ հանձնել են, աշխատել են որպես տնօրեններ, և հիմա լրացել է ժամկետը, և նորից են եկել:

«Ես չեմ կարող ասել, որ ով հանձնում է այս քննությունը, դառնում է աշխարհի ամենալավ տնօրենը, ոչ, այդ մարդիկ պարզապես ապացուցում են, որ գիտելիքների, կարողությունների այն նվազագույն պաշարը, որ նախարարությունը անհրաժեշտ է գտնում դպրոցներում տնօրեն աշխատելու համար, իրենց մոտ կա: Օրենք իմանալը, մանկավարժությանը տիրապետելը գործի կեսն է, պետք է կարողանալ այդպես աշխատել, ապրել, որովհետև դպրոցն աշխատանքի վայր չէ, դպրոցը երկրորդ տունն է առաքելություն ստանձնած մանկավարժների համար»,-ընդգծեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ ամեն տարի մոտավորապես 20-30 տոկոս կտրվողներ կան: Արմեն Աշոտյանն ընդգծեց նաև, որ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննություններն ամենաօբյեկտիվ և ամենաարդար քննություններից են:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի գործընթացն սկսվել է 2011 թ. և համաձայն կարգի՝ անցկացվել է տարին երկու անգամ: Հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի քննությունների անցկացման վերաբերյալ 2011-14 թթ. ընկած ժամանակահատվածում վերապատրաստմանը մասնակցել է 2286 հավակնորդ, քննությանը մասնակցել են 2673, որոնցից 2039-ին շնորհվել է հավաստագիր, 554-ը քննությունները չեն հաղթահարել, իսկ 80-ը՝ չեն մասնակցել: 2015 թվականի ապրիլի 28-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպովղ քննությունների համար վերապատրաստվել են 229 հավակնորդ, քննությանը մասնակցելու համար դիմել են 237: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]