Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դոնբասում պատերազմը կարող Է սկսվել ցանկացած պահի. Պորոշենկո

Դոնբասում պատերազմը կարող Է սկսվել ցանկացած պահի. Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի համաձայնությունները պետք Է ամբողջությամբ կատարվեն, բայց Դոնբասում պատերազմը կարող Է սկսվել ցանկացած պահի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Կիեւում բացելով Ուկրաինայի աջակցմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը:

«Մինսկի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մեր գործընկեր երկրների օգնությամբ, պետք Է ամբողջությամբ իրագործվեն»,-ասել Է Պորոշենկոն: Ընդսմին նա ընդգծել Է Ուկրաինայում պատերազմի սպառնալիքի առկայությունը:

Պորոշենկոն նաեւ հույս Է հայտնել, որ Եվրոպան կաջակցի Դոնբասի իրադրության կարգավորման հարցում: «Այսօր Ուկրաինան Եվրոպայի եւ Արեւմուտքի կարիքն ունի, որոնք պետք Է միավորված լինեն Դոնբասի հարցում»,-հավելել Է Ուկրաինայի նախագահը:

Նրա խոսքով՝ Կիեւը ներկայում պայքար Է մղում «երկու ճակատով». երկրի արեւելքում մասնակցում Է դիմակայությանը, ինչպես նաեւ իրականացնում Է «համալիր եւ նույնիսկ ցավոտ բարեփոխումներ»: Պետության ղեկավարի խոսքով՝ խորհրդաժողովը պետք Է «բարձրացնի Ուկրաինային աջակցելու մակարդակը»: «Մենք կոչ ենք անում աշխարհին՝ հաստատակամորեն կանգնել մեր կողքին»,-հավելել Է նա:

Խորհրդաժողովում Ուկրաինայի կառավարությունը կներկայացնի տնտեսության կայունացման եւ բարեփոխոմւների իրականացման ուղղությամբ աշխատանքի միջանկյալ արդյունքները: Միջոցառմանը հրավիրված են եվրոպական ինստիտուտների, G7-ի երկրների, ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների խոշորագույն ներդրումային ընկերությունների ներկայացուցիչները:

Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսի խոսքով՝ ընդամենն սպասվում Է օտարերկրյա 400 պատվիրակների մասնակցությունը: Մասնավորապես, միջոցառմանը պլանավորում են մասնակցել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:

Միջազգային խորհրդաժողովի բացման շրջանակներում հեռուստակամրջի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը կավելացնի Ուկրաինային ցուցաբերվող օգնության ծավալը, եթե նա շարունակի բարեփոխումների կուրսը:

«Այսօր մենք ՈՒկրաինային տալիս ենք եւս 18 մլն դոլարի հումանիտար օգնություն: Ընդհանուր առմամբ մենք Ուկրաինայում ճգնաժամի սկսվելուց ի վեր տրամադրել ենք 450 մլն դոլարի օգնություն ու եւս 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ»,-ճշտել Է Բայդենը՝ հավելելով եւս 2 մլրդ դոլար տրամադրելու մտադրության մասին, «եթե շարունակվի բարեփոխումների ուղին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]