Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճամբարակն ընդգրկվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրում

Ճամբարակն ընդգրկվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման  եւ մրցունակության» ծրագրում

ԳԱՎԱՌ, 28  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ գյուղատնտեսության նախարաության , Համաշխարհային բանկի  եւ համայնքների ներդրումների հաշվին  2011 թվականից ՀՀ վեց մարզում իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը: Մինչ 2015 թվականը ծրագրում ընդգրկված էին միայն գյուղական համայնքները: Այս տարվա հունվարից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքային համայնքը եւս ներառվել է այդ ծրագրում:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» Գեղարքունիքի մարզի համակարգող Խորեն Բադալյանը, Ճամբարակ քաղաքում այժմ ընթացքի մեջ է ծրագրի մեջ ընդգրկվելու փաստաթղթավորման գործընթացը:

«Ծրագրի նպատակն է աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին՝ հեռագնա արոտների անցանելիության ապահովման, ջրարբիացման, դեգրադացված արոտների վերականգնման, ինչպես նաեւ կաթի ընդունման եւ վերամշակման կարողությունների ստեղծման հարցերում: Ճամբարակում կազմավորվող «Համայնքների արոտօգտագործողների միավորում»  գուղատնտեսական սպառողական կոոպերացիային միանալու ցանկություն են հայնտնել գյուղատնտեսությամբ զբաղվող շուրջ 225 ճամբարակցիներ»,-նշեց Խորեն Բադալյանը:

Ըստ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի՝ Ճամբարակում տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Հաշվառված են 3706 խոշոր եւ 2679 մանր եղջերավոր կենդանիներ: Համայնքն ունի 2643 հեկտար վարելահող, 1308 հեկտար խոտհարք եւ 4370 հեկտար արոտավայր: Անցած տարի համայնքում կատարվել է 125 հեկտար կարտոֆիլի եւ 18 հեկտար գարու ցանք:  Քաղաքապետը վստահեցնում է, որ ծրագրի գործարկմամբ խոտհարքի տակ օգտագործվող տարածքները մեծամասամբ կօգտագործվեն որպես վարելահողեր: Իսկ տրամադրված տեխնիկայի շնորհիվ հնարավոր կդառնա գյուղատնտեսական աշխատանաքների ժամանակին կազմակերպումը, գյուղտեխնիկայով մատուցվող ծառայությունների գների զսպումը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծումը: Ծրագրի շրջանակում Ճամբարակի արոտներում կատարվելու են անասնախմոցների տեղադրման, էլեկտրաֆիկացման, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման, մակաղատեղիների եւ կացարանների կառուցման աշխատանքներ: Այս նպատակով համայնքի  բյուջեից իրականացվում է 5 տոկոս համաֆինանսավորում: Ճամբարակցիները հույս ունեն, որ ստեղծված բոլոր պայմանները հնարավորություն կստեղծեն ավելացնել իրենց ցանքատարածություններն ու անասնագլխաքանակը՝ գյուղատնտեսությունը դարձնելով առավել եկամտաբեր զբաղմունք:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]