Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի Աբովյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանի Աբովյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյան փողոցում 2015 թվականի ապրիլի 27-ին՝ ժամ 19։30-ի սահմաններում, հրազենից արձակված կրակոցի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015 թվականի ապրիլի 27-ին` ժամը 19:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ապօրինի ձեռք բերված և պահվող հրազենից արձակել է կրակոց, որի հետևանքով վնասվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 36 հասցեում գործող սուպերմարկետի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին:

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակից հայտնաբերվել է կրակված գնդակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am