Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վլադիմիրն Պուտինին զեկուցել են Էրդողանի հայտարարության մասին. Դմիտրի Պեսկով

Վլադիմիրն Պուտինին զեկուցել են Էրդողանի հայտարարության մասին. Դմիտրի 
Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարության մասին: «Այլ տեղեկատվության հետ միասին Նախագահին զեկուցել ենք այդ մասին»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե բարկացած է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները ներկա են գտնվել հայաստանյան միջոցառումներին, որոնք անցկացվում էին 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ  տարելիցի կապակցությամբ:

Ապրիլի 24-ին Երևանում անցկացվող հիշատակման արարողության ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական: «Մենք միշտ կարծել ենք, որ մարդկանց զանգվածային կոտորածին չկա և չի կարող լինել ոչ մի արդարացում»,- ասել էր նա: 

 

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]