Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիզավետում բացվեց Ցեղասպանության նահատակների հիշատակն հավերժացնող խաչքար

Սիզավետում բացվեց  Ցեղասպանության նահատակների հիշատակն 
հավերժացնող խաչքար

ԳՅՈՒՄՐԻ, 27  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում շարունակվում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այս ընթացքում, տարաբնույթ միջոցառումների շրջանակներում, հուշարձաններ  ու խաչքարեր տեղադրվեցին մարզի ոչ միայն քաղաքային համայնքներում, այլ նաև մեծ ու փոքր գյուղերում: Նմանատիպ միջոցառումներն առավել են կարևորովում մարզկենտրոնից հեռու փոքրիկ գյուղերում:

Մարզկենտրոնից 44կմ հեռավորության վրա գտնվող Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ  համայնքը, որը նախկինում ունեցել է Ծաղկաշեն, Կորաղբյուր, Ցախկաշեն, Քոռաղբյուր, Քոռբուլաղ անվանումները,  գտնվում է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան լանջին` ծովի մակարդակից 2070մ բարձրության վրա: Ապրիլի 27-ի   գյուղի Սբ Ամենափրկիչ կաթողիկե եկեղեցու բակում բացվեց Ցեղասպանության նահատակների հիշատակն հավերժացնող խաչքար, որը քանդակվել և տեղադրվել է  ծնունդով սիզավետցի ռուսաստանաբնակ բարերար Աշոտ  Քոթանջյանի աջակցությամբ: Խաչքարի բացման պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:

 Գյուղը համեմատաբար նոր  կարելի է համարել: Բնակացված է հիմնականում  Վրաստանի Նինոծմինդայի և Հայաստանի Լոռվա տարածաշրջաններից եկած բնակիչներով: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Գյուղն այսօր ունի 60 ծուխ և, ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 378 մարդ բնակիչ:  Թեև հիմնականում եղանակային պայմանների պատճառով գյուղում շատ են արտագնա աշխատանքի մեկնողները, սակայն մյուսները մնում են, աշխատում, իսկ երիտասարդներից շատերն այստեղ էլ ընտանիք են կազմում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սիզավետ համայնքի ղեկավար  Արարատ Պողոսյանը, տարեսկզբից մինչ օրս արդեն 3 երեխա է ծնվել գյուղում, բայց նոր ընտանքիներ կան ու նոր ծնունդներ էլ սպասվում են:

 Գյուղն ունի  գրադարան« բուժկետ, կապի հանգույց:  Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ« մեղվաբուծությամբ: Զբաղվում են նաև հացահատիկային« կերային« բանջարաբոստանային, կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Գերխնդիրը համայնքի համար այսօր գյուղ տանող ճանապարհի հիմնանորոգումն է, որը սակայն այն վիճակում է, որ միայն համայնքի միջոցներով անհնար է վերականգնել՝ վստահեցրեց համայնքի ղեկավարը :

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]