Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանում գործազուրկների թիվը մեծացել է

Ադրբեջանում գործազուրկների թիվը մեծացել է

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ` զբաղվածության կենտրոններում գործազուրկի կարգավիճակ ստացած քաղաքացիները թիվը հասել է 29,1 հազարի, որոնց 39,2 տոկոսը կանայք են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը` նշելով, որ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հազարով մեծացել է:

Կայքը հայտնում է, որ Ադրբեջանում գործազուրկների թիվը պաշտոնականից շատ վավելի մեծ է, քանի որ ոչ բոլոր քաղաքացիներն են դիմում զբաղվածության կենտրոններ:

2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ` Ադրբեջանի տնտեսապես ակտիվ 4 մլն 851,6 հազար բնակչությունից տնտեսության հատվածում զբաղված է 4 մլն 614,3 հազարը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի նավթարադյունաբերության հատվածում տասնյակ հազարավոր աշխատակիցներ կրճատվել են, եւ այդ գործընթացը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]