Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շենգավիթ վարչական շրջանը ակտիվացնում է համագործակցությունը ԼՂՀ Մարտակերտ քաղաքի հետ

Շենգավիթ վարչական շրջանը ակտիվացնում է համագործակցությունը ԼՂՀ 
Մարտակերտ քաղաքի հետ

ԵՐԵՎԱՆ, 27  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի վարչական շրջանները և Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքները համագործակցության ծրագրեր են սկսում: Այդ համատեքստում Արցախի  Մարտակերտի շրջան է այցելել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են եղել նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, ԵԿՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շենգավիթի պատվիրակությունը հանդիպել է Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի և  Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ: Կարևորելով երկկողմ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն ընդգծել է այս հարցում վարչական շրջանի պատրաստակամությունն ու վստահեցրել է, որ այն կլինի երկուստեք արդյունավետ:

Հանդիպման շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը և Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն  ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է փոխշահավետ գործակցություն ծավալել տարբեր ուղղություններով, այդ թվում փոխայցերի կազմակերպում,  սոցիալական, կրթական ու մշակութային համատեղ միջոցառումների անցկացում: Ի դեպ, կրթամշակութային ոլորտում հետագա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով, Երևանի Բելինսկու անվան թիվ 38 և Մարտակերտի  Վ. Բալայանի անվան թիվ 1 դպրոցները ևս փոխգործակցության հուշագիր են ստորագրել: Պատվիրակության անդամները եղել են նաև Մարտակերտի մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին և առօրյայի կազմակերպմանը:

Նրանք այցելել են նաև Երևանի քաղաքապետի աջակցությամբ և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ջանքերով բարեկարգված պուրակ, որտեղ կանգնեցված խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված շենգավիթցի ազատամարտիկների հիշատակին: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի գլխավորած  պատվիրակությունն այցելել է նաև Հորաթաղի զորամաս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ Արմեն Սարգսյանը բարի ծառայություն է մաղթել նրանց:  Միջոցառման մշակութային մասից հետո, որին, ի դեպ, մասնակցել են վարչական շրջանի մշակույթի տան սաները, զինվորներին է փոխանցվել վարչական շրջանի դպրոցների աշակերտների և մանկապարտեզների սաների պատրաստած նամակներն ու խորհրդանշական նվերները: Զորամասին նվիրվել է նաև հեռուստացույց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]