1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Փարիզ

Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Փարիզ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 28-29-ն աշխատանքային այց կկատարի Փարիզ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը կմասնակցի Փարիզի քաղաքապետարանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը, որի շրջանակներում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև՝ հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։

Ապրիլի 29-ին նախատեսվում է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]