Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը շարունակելու է օժանդակել արտադրողներին և արտահանողներին

Կառավարությունը շարունակելու է օժանդակել արտադրողներին և 
արտահանողներին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ապրիլի 26-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում բացված «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որն անցկացվում է արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, արտահանման շուկաներով, առկա խնդիրներով և դրանց լուծման ուղղությամբ  հանձնարարականներ տվել պատասխանատուներին: 

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է տեղական արտադրողներին պետական աջակցության ծրագրերին և նշել, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում աջակցում է և շարունակելու է օժանդակել բոլոր այն նախաձեռնողներին, ովքեր ցանկանում են արտադրել և արտահանել:

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող՝ սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական և հանքային ջրեր, գինի, կոնյակ և գարեջուր, ծխախոտ, թեթև արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ և ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն և ժամագործություն, հանքարդյունաբերություն և մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն շուրջ 330 ընկերություն: Եռօրյա ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները և աջակցել տեղական ընկերությունների զարգացմանն ու արտահանման խթանմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]