Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը հանգիստ երկիր է, որտեղ սիրում են աշխատանքն ու բնությունը. Թավադրոս Բ

Հայաստանը հանգիստ երկիր է, որտեղ սիրում են աշխատանքն ու բնությունը. 
Թավադրոս Բ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Թավադրոս Բ առաջնորդն  «Ալ Ուատան» թերթին տված հարցազրույցում պատմել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցի տպավորությունների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա նշել է, որ այցելությունը  վանքերում, եկեղեցիներում, հիվանդանոցներում, կրթական հաստատություններում լինելու հնարավորություն էր՝ հավելելով, որ իր Հայաստանում գտնվելու ժամանակ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը մեծ աշխատանք է իրականացրել:

Հայաստանի մասին նա նշել է, որ այն հանգիստ երկիր է, որտեղ սիրում են աշխատանքը ու բնությունը: Թավադրոս Բ-ն օրհնել է Արարատ լեռանը՝ նշելով, որ Հայաստանում միայն այցելել է եկեղեցիներ ու վանքեր:

Մեկ շաբաթ առաջ նա, գլխավորելով մեծ պատվիրակություն, ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Թավադրոս Բ-ն իր պաշտոնավարության երկու տարում նա հովվապետական այցելություններ է կատարել մի շարք եվրոպական և արաբական երկրներ, այդ թվում՝ Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Շվեդիա, Նիդերլանդներ, Բելգիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Վատիկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]