Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել Է արդեն 4100-ը

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել Է արդեն 4100-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 4138-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է DPA գործակալությունը՝ հղում անելով Նեպալի ներքին գործերի նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդել Էր ավելի քան 3,7 հազար զոհվածների մասին:

Նեպալում 7,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Ստորգետնյա առաջին ցնցումներին հաջորդել են եւս մի քանի հետցնցումներ: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Օջախը եղել Է 15 կիլոմետր խորության վրա: Ապրիլի 26-ին Նեպալում վերստին գրանցվել են մի շարք հետցնցումներ, որոնցից ամենահզորի մագնիտուդը եղել Է 6,7: Նշվում Է, որ եւս ավելի քան 6,5 հազար մարդ վնասվածքներ Է ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` Global Look Press


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]