Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կառավարությունը հայ երիտասարդներին հայրենիք վերադարձնելու հերթական քայլն է ձեռնարկում

Կառավարությունը հայ երիտասարդներին հայրենիք վերադարձնելու հերթական 
քայլն է ձեռնարկում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկում է երկարացնել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրառումը՝ քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց հետապնդումից ազատելու և Հայաստան վերադառնալու հնարավորություն տալու համար: Ազգային ժողովը քննարկում այդ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ օրենքն ընդունվել է 2003թ., որից հետո մի քանի անգամ օրենքի կիրառման ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն է առաջացել: 2013 թվականին, օրենքի կիրառման արդյունքում հատուկ հաշվում մուտքագրվել է 801 միլիոն 230 հազար ՀՀ դրամ, ինչը հաշվի առնելով գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու դեպքում կհանգեցնի 2014 թվականին եւ հաջորդ տարիներին լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Նախարարը հայտնեց, որ օրենքի կիրառման արդյունքում՝ անցած տարվա ընթացքում 958 քաղաքացի եկել է Հայաստան, կատարել է համապատասխան վճարները և ազատվել է քրեական հետապնդումից: Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում էլ արդեն 61 անձ կարողացել է օգտվել օրենքի տված հնարավորություններից և ազատվել քրեական հետապնդումից:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս պահին զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդման մեջ է գտնվում 30 հազար անձ՝ ընդգծելով, որ օրենքի կիրառման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել իրավիճակը և բազմաթիվ երիտասարդների հայրենիք վերադառնալու հնարավորություն կտա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]