Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Էյֆֆել» ժամացույցների խանութից կատարված գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Էյֆֆել» ժամացույցների խանութից կատարված գողության դեպքի առթիվ 
հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` «Էյֆֆել» ժամացույցների խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015թ. ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Մոսկովյան փողոցում գտնվող  «Էյֆֆել» ժամացույցների խանութից գաղտնի հափշտակել է թվով 4 հատ «Տիսոտ» տեսակի ձեռքի ժամացույց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է նշված խանութի սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունըորում պատկերված են  հանցագործության հանգամանքները: Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]