Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխանությունները անակնկալի եկան հայերիս կազմակերպվածությունից. Երվանդ Ազատյան

Թուրքիայի իշխանությունները անակնկալի եկան հայերիս 
կազմակերպվածությունից. Երվանդ Ազատյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամկավար Ազատական կուսակցության ԱՄՆ և Կանադայի գրասենյակների ղեկավար կազմի անդամ Երվանդ Ազատյանի գնահատմամբ՝ Թուրքիայի իշխանությունները անակնկալի եկան հայերիս կազմակերպվածությունից, որը դրսևորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ժամանակ: «Թուրքերը մտածում էին, որ մենք հնարավոր է չկարողանանք անցկացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Սակայն, մենք փայլուն կերպով անցկացրեցինք վերը նշված միջոցառումները, ինչը վերականգնեց իմ հավատը հայ ժողովրդի կազմակերպվածության և համախմբվածության նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ապրիլի 27-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց նա և հավելեց, որ միջազգային հնչեղության տեսանկյունից  Քարդաշյանների այցը և System of a down խմբի ելույթը ուղղակի անգնահատելի են:

Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթին` Երվանդ Ազատյանը նշեց, որ նա Հայոց ցեղասպանության հարցը խորքային ձևով ուսումնասիրած ԱՄՆ միակ նախագահն է։ «ԱՄՆ նախագահի կողմից «Ցեղասպանություն» բառի հիշատակումը քաղաքական հետևանքներ է ունենալու և կարող է ազդակ հանդիսանալ Իսրայելի համար՝ նույնպես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նկատեց նա և հավելեց, որ ժամանակին Բարաք Օբաման, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարան առջև, ընդգծել էր, որ այդ երկիրը պետք է առերեսվի սեփական պատմությանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 22-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ, որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը: Ապրիլի 22-23-ին աշխարհի տարբեր երկրներից 600 պատվիրակ Երևանում մասնակցեցին «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարի ելույթով հանդես եկավ աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրների պատվիրակություններ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ուԿիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]