1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փարիզում կբացվի «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդես

Փարիզում կբացվի «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում ապրիլի 28-ին կբացվի «Հայաստան 1915» խորագրով ցուցահանդես: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, ցուցահանդեսի բացմանը մասնակցելու է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ այդպիսով ևս մեկ անգամ փաստելով իր հավատամրությունը հայ համայնքին և Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը: Ցուցահանդեսն այցելուներին կներկայացնի 1915-ի ողբերգական դեպքերի պատմությունը:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար ապրիլի 24-ին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, իսկ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն ու Փարիզի քաղաքապետը մասնակցել են Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը: Ապրիլի 24-ին ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի՝ անջատվել էին նաև «Էյֆելյան» աշտարակի լույսերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]