Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատգամավորն աննախադեպ է համարում Ստրասբուրգի Մայր տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը

Պատգամավորն աննախադեպ է համարում Ստրասբուրգի Մայր տաճարում  
Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ մասնակցել են Ստրասբուրգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: «Մենք վեհաժողովի նստաշրջանի օրերին բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչներին անմոռուկներ ենք բաժանել, և պետք է ընդգծեմ, որ հուշանվերները ստանալուց հետո տարբեր պատվիրակությունների ներկայացուցիչներ կրում էին անմոռուկները: Նրանք նաև մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Պատգամավորը հավելեց, որ անմոռուկներ են բաժանել նաև թուրք պատվիրակներին, որոնց մի մասը հետո իր հետ մասնավոր զրույցներում շնորհակալություն է հայտնել՝ հուշանվերների համար:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  ԵԽԽՎ-ի ընդունած հայտարարությանը՝ ընդգծելով դրա կարևարությունը: Պատգամավորի խոսքով՝ այդ հայտարարությամբ բոլոր պատվիրակներին կոչ է արվում՝ իրենց վերաբերմունքն արտահայտել ցեղասպանությունների, այդ թվում՝՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նա նաև հայտնեց, որ Ստրասբուրգի Մայր տաճարում ապրիլի 23-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն, որը բարձր մակարդակով էր կազմակերպված և աննախադեպ էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]