Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում

Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել 
Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչև օրակարգային հարցերին անցնելը,  քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին և պետական ծառայություններին` մայրաքաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի մաքրության ապահովումն ու կանաչ տարածքների խնամքը: Բացի այդ, տարածքի պահպանման նպատակով ոստիկանության հետ համատեղ կսահմանվի հատուկ հսկողություն:

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 41 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների հետ շարունակել ամենօրյա աշխատանքներն ու գործընթացը պահել խիստ հսկողության տակ: Զեկուցվել է, որ Երևանի ավագանու որոշմամբ հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ իրականացված ստուգայցերի արդյունքում նախորդ շաբաթ 14 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետական կառույցների կողմից պարտավորությունների կատարման նկատմամբ և վարչական տույժերի կիրառումից բացի, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան քայլեր: Նաև հանձնարարվել է շարունակել վարչական շրջաններում ամենօրյա մաքրման և շաբաթօրյակների կազմակերպման աշխատանքները: Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել հատկապես ծաղկապատման, ոռոգման ցանցի անցկացման և խոտհնձի աշխատանքները:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես, փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]