Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիեւում ընթանում Է Ուկրաինա - ԵՄ գագաթնաժողովը

Կիեւում ընթանում Է Ուկրաինա - ԵՄ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաքում բացվել Է Ուկրաինա - Եվրամիություն գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջոցառման սկսվելու մասին հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Սկսվել Է Ուկրաինա - ԵՄ տասնյոթերորդ գագաթնաժողովը»,- նշել են վարչակազմում: Մասնակիցների հանդիպման հանդիսավոր արարողությունից հետո, ինչպես հավելել են պաշտոնյաները, «տեղի Է ունենում Ուկրաինայի նախագահի հանդիպումը Եվրոպայի խորհրդի նախագահի (Դոնալդ Տուսկի) եւ Եվրահանձնաժողովի նախագահի (Ժան Կլոդ Յունկերի) հետ:      

Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցեր: Ավելի վաղ Պորոշենկոն Տուսկի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հույս Է հայտնել, որ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության կողմից «կստացվեն ուժեղ ազդանշաններ Ուկրաինայի եւ նրա եվրոպական ինտեգրացման պաշտպանությամբ»: Այս առնչությամբ Ուկրաինայի ղեկավարը նշել Է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում Կիեւի եւ Բրյուսելի հարաբերությունների խորացման կարեւորությունը:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով՝ քննարկման համար պլանավորված են երեք խումբ հարցեր, այդ թվում՝ մակրոֆինանսական օգնության տրամադրումը Կիեւին, երկրի արեւելքում հակամարտության  հետ կապված իրադրությունը, ինչպես նաեւ նախապատրաստումը մայիսի 21 – 22-ը Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]