Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ում ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգել է նաև թուրք պատգամավորը

ԵԽԽՎ-ում ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգել է նաև թուրք 
պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության անդամներից մեկը ոտքի է կանգնել և մեկ րոպե լռությամբ հարգել է բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը;

«Վեհաժողովի նիստի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Առաջարկն ընդունվեց վեհաժողովի նախագահի կողմից, և բոլոր պատվիրակները, բացի թուրքերից, ոտքի կանգնեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանությունների զոհերի հիշատակը: Թուրք պատվիրակներից միայն մեկն է ոտքի կանգնել, ով նաև խտրականության դեմ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Դրանից հետո մենք տեղեկություններ ստացանք, որ նա հետո մյուս թուրք պատվիրակների հետ խնդիրներ է ունեցել, նրա արարքի հետ կապված պատվիրակության ներսում լուրջ քննարկումներ են ծավալվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նաղդալյանը;

Նաղդալյանը նաև հայտնեց, որ ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգելու առաջարկը մնացած պատվիրակություններն արձագանքել են և ոտքի են կանգնել: Ցեղասպանությունների զոհերի հիշատակը հոտնկայս և մեկ րոպե լռությամբ հարգել են նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]